Տրանպորտի և կապի նախարարությունը արձանագրել է 4900 վարչական իրավախախտում29 մարտի 2012 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գործունեության ոլորտում 2011թ.-ի զարգացումները, գրանցված առավելություններն ու թերությունները: Մասնավորապես, նախարարությունում արձանագրվել են 4900 վարչական իրավախախտում` նախորդ տարվա 3700-ի փոխարեն, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 34.5 մլն դրամ նախորդ տարվա 23 մլն դրամի համեմատ: 2011 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել են 838,5 մլն դրամի չափով տուր-քեր, վարձակալական վճարներ և այլ` ոչ հարկային եկամուտներ: Պաշտպանի գնահատմամբ`փոփոխություններ են կատարվել ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների և մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգերում, որոնց արդյունքում բարելավվել են ընթացակարգերը և նվազեցվել են կոռուպցիոն ռիսկերը: Բարեփոխումներ են իրականացվել նաև տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացը կարգավորող իրավական դաշտում` տրանսպորտային միջոցները ցանկացած տեխնիկական զննման գործունեության կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպության կայանում տեխնիկական զննության ներկայացնելու հնարավորության ապահովման նպատակով: Նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանն է ներկայացվել մի շարք օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում իրավախախտումները կանխելուն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |