Արագ զարգացող տնտեսություններով հինգ խոշորագույն երկրները՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ՝ ԲՌՀՉՀ, մտադիր են ստեղծել զարգացման նոր բանկ, որն այլընտրանք կդառնա Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) և Համաշխարհային բանկին, հաղորդում է Reuters գործակալությունը: Նյու Դելիում մեկօրյա գագաթնաժողովի ընթացքում մարտի 29-ին այդ կազմակերպության անդամ-երկրները հրապարակել են հայտարարության նախագիծ, որում մտահոգություն են հայտնել ԱՄՀ և ՀԲ կառույցների բարեփոխումների դանդաղ տեմպերով: Ինչպես նշվում է փաստաթղթում, ԱՄՆ-ը մինչև հիմա չի վավերացրել այն դրույթը, որ զարգացող տնտեսություն ունեցող երկրները պետք է ավելի մեծ ազդեցություն ունենան այդ կառույցներում: