Հայաստանի վարչապետը սկսել է մտածել հանրապետությունում ճանապարհների վիճակի մասին![]() 29 մարտի 2012 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը Կոտայքի մարզում արտագնա նիստի ժամանակ հաստատել է «Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրի սողանքի հետևանքով փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներ» գնման արդյունքը` ընտրված մասնակից ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Ճանապարհ» և «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ներից կազմված կոնսորցիումը 550 մլն դրամ պայմանագրային գումարով։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է առաջնահերթ նորոգման կարիք ունեցող ճանապարհների ցանկի վրա, որտեղ ստեղծվել է վտանգավոր իրավիճակ։ «Անհրաժեշտություն կա հնարավորինս շուտ սկսել նորոգման աշխատանքները, հակառակ դեպքում գործ կունենանք լուրջ ռիսկերի` ճանապարհների փլուզման, երթևեկության դադարեցման հետ»,- ասել է նա: Վարչապետն արձանագրել է, որ այս տարի ճանապարհաշինությունը առաջնահերթություն է դառնալու, «որովհետև մենք տեսնում ենք, որ ճանապարհների վիճակը կտրուկ վատթարացել է` պայմանավորված ձմեռային առանձնահատկություններով և ճանապարհների մաքրման գործողություններով, որոնց արդյունքում ճանապարհները քայքայվել են ավելի շատ, քան նախորդ տարի։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է բյուջեում վերաբաշխում կատարել և չորրորդ եռամսյակի համար նախատեսված գումարները տեղափոխել երրորդ եռամսյակ և օր առաջ սկսել այդ աշխատանքները»։ Հոկտեմբերի 2-ին` ժամը 19:00-ի սահմաններում, M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: Մահացավ 5 մարդ, որոնցից 3-ը Հայաստանի, երկուսը` Վրաստանի քաղաքացի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |