Միջին քաշային նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը լեհ Վիլչևսկու դեմ Եվրոպայի WB վարկածով գոտու համար մենամարտից առաջ ասել է, որ տեսել է մրցակցի սպարինգները: «Իմ գլխավոր խնդիրն է հաղթել, և պարտադիր չէ նոկաուտով: Ինձ համար ավելի լավ է հաճախ մենամարտել, քան երկար ընդմիջումներ անել: Երբ ավարտեմ կարիերաս, այն ժամանակ էլ կսկսվի մի անվերջ դադար: Երկշաբաթյա ընդմիջումը բավական է»,-Աբրահամի խոսքը հաղորդում է sportbox.ru-ն:
Հայ բռնցքամարտիկը խոստովանել է, որ տարվա վերջին մենամարտ կանցկացնի երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլինցի դեմ:
Աբրահամ-Վիլչևսկի մենամարտը կկայանա մարտի 31-ին գերմանական Քիլ քաղաքում` «Sparkassen» արենայում: