Միջազգային ֆինանսական ինստիտուտները Կովկասի զարգացման հիմնադրամ են ստեղծել![]() 30 մարտի 2012 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ, ՀԲ անդամ), Հոլանդական զարգացման բանկն ու Առևտրի և զարգացման սևծովյան բանկը ներդրումներ կկատարեն նոր Կովկասի զարգացման հիմնադրումում(Caucasus Growth Fund), ասվում է ՎԶԵԲ հաղորդագրության մեջ: Կովկասի զարգացման հիմնադրամը, որտեղ նախատեսվում է կուտակել մինչև 70 մլն դոլար, սկզբնական փուլում մոտ 40 մլն դոլարի ֆինանսավորում կստան ՄՖԿ-ից, և 2 մլն դոլար SEAF –ից»,-ասվում է հաղորդագրության մեջ: Սա առաջին հիմնադրամը կլինի, որ ներդրումներ կկատարի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ՓՄՁ-ների բաժնետիրական կապիտալում: «Այս համագործակցության շնորհիվ, միջազգային ֆինանսական հաստատությունները կսատարեն ներդրումներին փոքր ու միջին բիզնեսի ոլորտում, որը Կովկասի տնտեսության հիմքն է կազմում և առանցքային տեղ ունի աշխատատեղերի ստեղծման հարցում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հիմնադրամը ներդրումներ կանի նաև որոշ արդյունաբերական ոլորտներում, հատկապես սպառողական և բիզնես-ծառայությունների, ագրոարդյունաբերական համալիրի, էներգետիկայի և մանրածախ առևտրի ոլորտներում, ասվում է հաղորդագրության մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |