ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՎԷԲ-ԷՋ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Ինտերնետում բացվել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմային նվիրված վէբ-էջ: 1915-23 թթ. իրականացված հայերի զանգվածային ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ավելի քան 130 հուշարձանների եւ կոթողների հետ կարելի է ծանոթանալ www.armenian-genocide.org հասցեյով: Էջը տրամադրում է մանրամասն տեղեկատվություն եւ լուսանկարներ աշխարհի 25 երկրներում գտնվող ցեղասպանության հուշակոթողների վերաբերյալ: Տվյալների համաձայն, հուշարձանների առավելագույն քանակը ներկայացված է Ֆրանսիայի` 34, Հայաստանի` 27 եւ ԱՄՆ-ի` 23 կողմից: Բացի այդ, Վաշինգտոնը նախատեսում է բացել Հայոց ցեղասպանության թանգարան եւ հուշահամալիր: Նախագիծը իրականացրել է ԱՄՆ-ի Հայկական ազգային ինստիտուտը Ռոքֆելլերի հիմնադրամի եւ Ամերիկայի Հոլոքոսթի թանգարանի աջակցությամբ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---