Լևոն Հայրապետյանի «Լեխիան» հաղթել է «Բելխատովին»

Լևոն Հայրապետյանի «Լեխիան» հաղթել է «Բելխատովին»

PanARMENIAN.Net - Տեղի են ունեցել Լեհաստանի ֆուտբոլի առաջնության խաղերը: «Լեխիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը, հանդիպել է «Բելխատովի» հետ և հաղթել է 3:1 հաշվով:

Հայրապետյանը մասնակցել է խաղին մեկնարկային կազմում և դաշտում է եղել ողջ խաղի ընթացքում:

Հաղթանակից հետո «Լեխիան» վաստակել է 24 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը:

Ուկրաինայի առաջնությունում Դոնեցկի «Մետալուրգը» 25-րդ տուրում ընդունել է «Վոլինին»: «Մետալուրգը» զիջել է 0:3 հաշվով: Հայ ֆուտբոլիստներից երկրորդ խաղակեսում փոխարինման է դուրս եկել Գևորգ Ղազարյանը:

Դոնեցկի թիմը 34 միավորով 7-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---