31 մարտի 2012 - 10:36 AMT
Հենրիխ Մխիթարյան. «Վորսկլան» վերջին չորս տարում մեր ամենատհաճ մրցակիցն է

«Վորսկլայի» հետ հանդիպման նախօրեին «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ Պոլտավայի թիմը վերջին չորս տարում նրանց ամենատհաճ մրցակիցն է: «Ամեն ինչ անելու ենք հաղթելու համար, սակայն, հենց այնպես նրանք չեն հանձնվի, նրանք պայքարում են ավելի բարձր տեղի համար: Նրանց խաղը հակասում է մրցաշարային աղյուսակում նրանց զբաղեցրած տեղին»,-հայ կիսապաշտպանի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Ըստ Մխիթարյանի, «Վորսկլան» այնպիսի մարզիչ ունի, որը միշտ ելք է գտնում է ցանկացած իրավիճակից: Սակայն, նշել է նա, «Շախտյորը» միայն հաղթանակի է ձգտելու:

«Վորսկլայի» հետ խաղը տեղի կունենա ապրիլի 1-ին: «Շախտյորը» 61 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Վորսկլան» 31 միավորով 8-րդ տեղում է: