Yahoo-ն կրճատում է հաստիքները

Yahoo-ն կրճատում է հաստիքները

PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթվանից Yahoo ինտերնետ ընկերությունը կսկսի աշխատատեղերի կրճատումը և, ինչպես ակնկալվում է, կհրապարակի ընկերության վերակազմավորման ծրագիրը դրանից մեկ շաբաթ անց:

Այն մասին, որ Yahoo-ն հաստիքների զանգվածային կրճատում է նախատեսում, առաջին անգամ հայտնի դարձավ մարտի սկզբին: Դեռ հստակ պարզ չէ, թե քանի աշխատակից կզրկվի աշխատանքից, սակայն, ըստ ԶԼՄ-ների նրանց քանակը կարող է հազարների հասնել: Ընկերությունը դեռ պաշտոնական մեկնաբանություւն չի տվել վերակազմավորման ծրագրերի վերաբերյալ:

Ըստ All Things Digital-ի, կրճատումները մի քանի փուլով կընթանան: 2012թ. տվյալներով Yahoo-ում աշխատում է 14 հազար մշատական աշխատակից: Անցյալ տարվանից սկսած ընկերությունը կորպորտաիվ ճգնաժամ է ապրում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---