ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԲՈՒՇԻՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ27 մարտի 2004 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 անդամներ իրենց ստորագրություններն են դրել նախագահ Ջորջ Բուշին ուղղված դիմումի տակ, որտեղ կոչ են անում ապրիլի 24-ի իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» անվանել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային ջարդերը: Ինչպես հաղորդել են Ամերիկայի հայ դատի հանձնախմբում, դիմումի մեջ, մասնավորապես, նշվում է, որ այժմ, երբ Վաշինգտոնի վարչակազմը ձգտում է վերջ տալ գլոբալ ահաբեկչությանը եւ նպաստել ժողովրդավարության հաստատմանը Աֆղանստանում եւ Իրաքում, հիշողությունը ցեղասպանության մասին առավել կընդգծի ԱՄՆ հավատարմությունը մարդու հիմնական իրավունքները հարգելու ավանդույթներին եւ զանգվածային հանցագործությունների կանխարգելմանը:![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |