Սիրիայի ընդդիմությանը օրինական ներկայացուցիչ ճանաչելու մասին որոշումը կարող է խանգարել Աննանի պլանին![]() 2 ապրիլի 2012 - 17:59 AMT PanARMENIAN.Net - «Ստամբուլում «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպմանը չեն ներկայացվել Սիրիայի ժողովրդի բոլոր կողմերը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երևանում իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նույնիսկ ոչ բոլոր ընդդիմադիր ուժերն են այնտեղ ներկայացվել, չխոսելով արդեն սիրիական իշխանությունների մասին, նշել է Լավրովը: «Մենք փորձում ենք լինել բոլոր սիրիացների բարեկամը, ուստի մենք ներկա չենք եղել այդ հանդիպմանը»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ Ռուսաստանը շփվում է բոլոր կողմերի հետ, իսկ Ստամբուլում կողմերից մեկին պաշտոնապես Սիրիայի ներկայացուցիչ ճանաչելը վտանգավոր է, քանզի դե ֆակտո անտեսում է մնացած բոլոր կողմերին, որոնք ներկայացնում են սիրիական ժողորդի որոշակի մասերը: «Նման որոշումը միայն կարող է խանգարել Քոֆի Աննանի պլանին, որին հանդիպմանն աջակցություն են հայտնել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Լավրովը նշել է, որ Ռուսաստանը հասնում է Աննանի պլանի բոլոր 6 կետերի կատարմանը և այդ մասին բանակցություններ վարում սիրիական իշխանությունների հետ: Բայց շատ կարևոր է, որպեսզի կառավարության կողմից կատարված քայլերին հետևեն սիրիական ընդդիմադիրների քայլերը, հավելել է Լավրովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |