ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի եկամուտները հունվար-փետրվար ամիսներին աճել են 4.3 տոկոսով`կազմելով 119.3 մլրդ դրամ, 65%-ով և ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը:
ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվար ամիսներին կազմել են 115.5 մլրդ դրամ, ինչը կազմում է 54.8%-ով: Համաձայն ֆինանսների նախարարության տվյալների, նախորդ տարվա համեմատ պետբյուջեի ծախսերն աճել են 5.5 տոկոսով կամ 6 մլրդ դրամով:
ՀՀ պետական բյուջեն կատարվել է 3.8 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 27.3 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:
Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է 15.2 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 11.4 մլրդ դրամ: