ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄՈՆՏԱՆԱ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ30 մարտի 2004 - 22:40 AMT PanARMENIAN.Net - Այսօր ամերիկյան Մոնտանա նահանգը ճանաչեց հայոց ցեղասպանությունը` հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործության զոհերին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Ամերիկայի Հայ դատի վաշինգտոնյան գրասենյակին ուղղված նամակում Մոնտանայի նահանգապետ Ջուդի Մարցը նշել է, որ ուրախ է սատարել Ամերիկայի հայերի ջանքերին` «ուղղված 1915-1923թթ. մեկուկես միլիոն հայ քրիստոնյաների` Օսմանյան Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը»: Այսպիսով, Մոնտանան ամերիկյան նահանգների շարքում դարձավ 32-րդը, որոնք օրենսդրորեն կամ նահանգապետի հայտարարությամբ ճանաչել են հայոց ցեղասպանությունը:![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |