Սերգեյ Լավրով. Սիրիայի իշխանությունները շատ սխալներ են կատարել, բայց սխալ է աչք փակել նրանց կողմից իրականացվող բարեփոխումների վրա

Սերգեյ Լավրով. Սիրիայի իշխանությունները շատ սխալներ են կատարել, բայց սխալ է աչք փակել նրանց կողմից իրականացվող բարեփոխումների վրա

PanARMENIAN.Net - Սիրիայի ղեկավարությունը վերջին տարում շատ սխալներ է կատարել, ամենից առաջ, ընդդիմադիր շարժմանը ոչ ադեկվատ արձագանքելու առումով, թեև խաղաղ ցուցարարների շարքում եղել են զինված սադրիչներ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երևանի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, Սիրիայի կառավարությունն ակնհայտորեն ուշացրել է բարեփոխումները, թեև սխալ կլիներ աչք փակել նրա վրա, որ բարեփոխումներն ամեն դեպքում ներմուծվում են:

Երբ ընդդիմությունը հայտարարում է, որ ճգնաժամից դուրս գալու միակ ելքը նախագահ Ասադի հրաժարականն է, ապա դա արյունահեղության հրավեր է: Եվ դա այն պատճառով չէ, որ ինչ-որ մեկին դուր է գալիս նախագահ Ասադը և պետք է պահպանել նրա իշխանությունը, համենայն դեպս Ռուսաստանը նման օրակարգ չունի, ասել է Լավրովը:

5  02.04.12 - ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցելեց ԵՊՀ
 Ուշագրավ
---