ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-8-ը Երեւանում կկայանա ԱՊՀ երկրների առեւտրաարդյունաբերական պալատների (ԱԱՊ) ներկայացուցիչների հանդիպումը: Համաժողովին մասնակցելու հայտեր արդեն ներկայացրել են` Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Ուզբեկստանը, Վրաստանը եւ Տաջիկստանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԱՊ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կքննարկվեն ցուցահանդեսների կազմակերպման, փոքր ու միջին ձեռներեցության եւ գործարար տեղեկատվության փոխանակման ոլորտներում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Համաժողովի մասնակիցները կքննարկեն նաեւ հունիսի 1-3-ը Երեւանում անցկացվելիք «ԱՊՀ էքսպո-2004» ցուցահանդեսի կազմակերպման ու մասնակցության խնդիրները, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների ԱԱՊ համագործակցության պայմանագրի նախագծի նախապատրաստումը, որը կհաստատվի հունիսին Երեւանում կայանալիք ԱՊՀ երկրների ԱԱՊ գագաթնաժողովի ժամանակ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---