Լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը լինելու է «Արմենիա» երաժշտական 7-րդ մրցանակաբաշխության (Armenia Music Awards) հատուկ հյուրը: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու ապրիլի 7-ին` Մոսկվայի «Ռոսիա» համերգասրահում:
Այն կազմակերպում է «Արմենիա Փրոդաքշն» ընկերությունը: PanARMENIAN.Net ի թղթակիցը կապվեց Մոսկվայում համերգի կազմակերպիչների հետ, և ճշտեց, որ մրցանակաբաշխության ժամանակ Ալեն Դելոնը ստանալու է հատուկ մրցանակ` հայ ժողովրդի անունից:
Մրցանակաբաշխությունը հեռարձակվելու է Հանրային հեռուստատեսությամբ, ուղիղ եթերով: Մրցանակաբաշխության արարողության հյուրերի շարքում են լինելու «միջոցառման մուսա» Իրինա Ալեգրովան, հայ էստրադայի ներկայացուցիչներ, շոումեն Միխայիլ Գալուստյանը, ինչպես նաև ստամբուլաբնակ հայազգի երգչուհի Սիբիլը:
Հեռուստադիտողը կտեսնի նաև հումորային համարներ: