«ՎՏԲ-Հայաստան Բանկը» մինչև տարեվերջ 30-40 տոկոսով կավելացնի պլաստիկ քարտերի քանակը

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» մինչև տարեվերջ 30-40 տոկոսով կավելացնի պլաստիկ քարտերի քանակը

PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ներկայումս ունի շուրջ 156 հազար քարտ: Այդ մասին ապրիլի 3-ին Երևանում հայտարարել է բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

Ըստ նրա, բանկն առաջատար դիրք է գրավում Հայաստանի բանկային համակարգում թողարկված քարտերի քանակով, այդ թվում նաև Visa քարտերի: «ՎՏԲ-Հայաստան Բանկը» մինչև տարեվերջ 30-40 տոկոսով կավելացնի պլաստիկ քարտերի քանակը»,-ասել է նա:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ ) և Visa ընկերությունը հայտարարել են Հայաստանում Visa Alliance նոր կոբրենդային քարտի թողարկման մասին:

Նոր համագործակցության առաջարկի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները և Beeline բաժանորդները կարող են ձևակերպել կոբրենդային Visa Classic Alliance և Visa Gold Alliance դեբետային և վարկային քարտ և մասնակիցը դառնալ Beeline Bonus ծրագրին

Հայաստանում և նրա սահմաններից դուրս գնումների և առևտրասպասարկման կենտրոններում ծառայությունների դիմաց, ինչպես նաև Ինտերնետ ցանցում կատարելով վճարումներ ՎՏԲ-ՀայաստանԲանկի Visa Classic Alliance և Visa Gold Alliance քարտերով, կոբրենդային ծրագրի մասնակիցները կարող են կուտակել բոնուսային միավորներ: Բոնուսները կուտակվում են Beeline բաժանորդ-կոբրենդային քարտի քարտապանի հաշվեկշռին հետևյալ հաշվարկով` 1 բոնուսային միավոր քարտով ծախսած յուրաքանչյուր 70 դրամի դիմաց:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---