«Շուտով Կիպրոսը կստանձնի ԵՄ ղեկավարությունը, ուստի այդ երկրի ԱԳ նախարարը նախապես հանդիպում է Եվրոպայի «հարևանների» հետ»,-այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ քաղաքագետի, քանի որ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է եվրոպական կառույցների հետ, նա դարձավ այն երկրներից մեկը, ուր այցելում է ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը իր շրջագայության ժամանակ: Խնդիրները Թուրքիայի հետ հիմնականը չեն օրակարգում, սակայն, անշուշտ, այդ խնդիրները կքննարկվեն, սակայն, այցելությունն առաջին հերթին կապված է ԵՄ և Հայաստանի համագործակցության հետ:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը: Այցի շրջանակներում նա կհանդիպի ՀՀ նախագահի, վարչապետի, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Բացի այդ, տեղի կունենա համատեղ մամլո ասուլիս ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի հետ: