Հ. Մելիք-Շահնազարյան. Սիրիայում ոչ թե ընդդիմության և իշխանության, այլ Արևելքի և Արևմուտքի կողմնակիցների պայքար է![]() 3 ապրիլի 2012 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Մենաբանելով ԱՄՆ-ի` սիրիական ընդդիմությանն աջակցելու որոշումը, հայ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանկ հայտարարել է, որ ներկայումս Սիրիայում պայքար է ընթանում ոչ թե իշխանությունների և ընդդիմության միջև, այլ պատերազմում են Արևելքի և Արևմուտքի կողմնակիցները: Ըստ փորձագետի, Սիրիայում պայքար է ընթանում մի կողմից`ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և մյուս կողմից`Ասադի, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև: Դժվար է կանխատեսել դեպքերի ընթացքը` հաշվի առնելով այսքան կողմերի ներգրավվածությունը, ընդգծել է քաղաքագետը: Պետք է հուսալ, որ Աննանը կկարողանա որոշակի արդյունքների հասնել: Նախօրեին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը ՄԱԿ-ի ԱԽ-ին հայտնել է, որ Դամասկոսում պատրաստակամություն են հայտնել ապրիլի 10-ից ոչ ուշ սկսել իրականացնել նրա ծրագրի մի մասը: Սկսած ապրիլի 10-ից, հակամատող կողմերը կունենան 48 ժամ, որպեսզի դադարեցնեն ռազմական գործողությունները: Սիրիացի զինվորականները մինչև ապրիլի 10-ը պետք է քաղաքներից հեռացնեն ծանր ռազմական տեխնիկան և զորքը: Սիրիայում արդեն մոտ մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տվյալներով այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 9 հազարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |