5 հայ մարզիկներ կմասնակցեն Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը![]() 4 ապրիլի 2012 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի հավաքականն ավարտվեց Ծաղկաձորում անցկացված հավաքը: Ապրիլի 10 –ից թիմը 14-օրյա մարզումների կմեկնի Արմավիր : Մեր 10 տղաները համատեղ կպարապեն Ռուսաստանի առաջատար վարպետների հետ , ապա ապրիլի 24 –ին կմեկնեն Չելյաբինսկ ` Եվրոպայի առաջնություն: Հայաստանից տատամի կելնեն գյումրեցի Հովհաննես Դավթյանը (60 կգ) , հրազդանցի Արմեն Նազարյանը (66 կգ), գյումրեցի Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ) , երևանցի Հակոբ Առաքելյանը (100 կգ) , ինչպես նաև Գայանե Հարությունյանը (48 կգ) և Ժաննա Ստանկևիչը (57 կգ) : Օլիմպիական վարկանիշային միավորների հարուստ պաշար ունեն Հ. Դավթյանը և Ա. Նազարյանը: Մարզիչներ, ռումինացի Անդրիան Կրիոտորուն և երևանցի Արթուր Գևորգյանը օլիմպիական ուղեգիր շահելու հավակնորդ են համարում նաև Գայանե Հարությունյանին: Հավելենք, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից ձյուդոիստների ցանկը մարզաձևի միջազգային ֆեդերացիան կհրապարակի մայիսի մեկին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |