Վայոց ձորում մտահոգիչ է վարելահողերի նպատակային օգտագործման ցուցանիշը![]() 4 ապրիլի 2012 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցերը մարզեր: Ապրիլի 3-ին նախարարը Վայոց ձորի մարզում էր: Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, մարզի համայնքների ղեկավարները,ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի նախորդ տարվա 14.1 տոկոսանոց աճին և նշելով, որ անցած տարվա առաջընթացը ոգևորիչ պետք է լինի այս տարի ավելի բարձր ցուցանիշներ ձեռք բերելու համար, նախարարը խոսեց գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղված կառավարության աջակցության ծրագրերի մասին, կարևորելով Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը: Օժանդակման ծրագրերից նախարարը հիշատակեց նաև գյուղատնտեսական տեխնիկայի ու մեխանիզմների մատակարարման կատարելագործման, սննդամթերքիանվտանգության օրենսդրական փոփոխությունների իրականացման և ընթացակարգերի սահմանման, ցածր տոկոսադրույքով վարկերի և մատչելի գներով սերմերի,պարարտանյութի, դիզվառելիքի տրամադրման մասին: Նշվեց, որ ընթացքի մեջ են պետական միջոցների հաշվին գյուղատնտեսական կենդանիների կանխարգելիչ պատվաստումները 8 վտանգավոր հիվանդությունների դեմ և արհեստական սերմնավորման ծրագրի իրականացումը, որն զգալիորեն կօժանդակի մթերատվության բարձրացմանը: «Սերմնաբուծության զարգացման ծրագիրը նույնպես շարունակական է լինելու»,-նշեց նախարարը` անդրադառնալով «Պետական աջակցություն գյուղատնտեսականհողօգտագործողներին» ծրագրին, որի նպատակը հանրապետությունում առաջնային սերմնաբուծության զարգացումն ու ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացումն է:Ներկայացվեց հանրապետության 3 մարզերում (Վայոց ձորի, Արագածոտնի և Տավուշի) իրականացվող «Հայկական միրգ» ծրագիրը, որը ինտենսիվ այգեգործության ևպտղաբուծության զարգացման կարևոր խթաններից է լինելու մեզանում: Անդրադառնալով մարզի գյուղատնտեսության ցուցանիշներին, նախարարը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց երկու անհանգստացնող իրողությունների վրա` վարելահողերի նպատակային օգտագործման մարզային ցուցանիշը ամենացածրն է հանրապետությունում` ընդամենը 27.8 տոկոս: Եվ նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 300 գլխով նվազել է այծերի գլխաքանակը մարզում, այն դեպքում երբ գնալով այծաբուծական մթերքների պահանջարկը մեզանում մեծանում է: «Անհրաժեշտ է լրջորեն մտածել կարևոր այս ցուցանիշների բարելավման և վիճակը կայունացնող քայլեր ձեռնարկելու մասին»,- նշեց նա Ինչպես միշտ, նախարարն այս անգամ նույնպես մանրամասնեց գյուղատնտեսական արտադրանքի մթերման գործընթացը, փաստելով, որ անցյալ տարի, հիմնականումպայմանարային հիմունքներով աշխատելու շնորհիվ, որոշակի դրական առաջընթաց է ապահովվել ինչպես մթերումների, այնպես էլ դրանց դիմաց կատարվող վճարումներիգործընթացներում: Խոսելով կաթի գնի անկման միտումների մասին, նախարարը հավաստիացրեց, որ արվում է ամեն ինչ, անցյալ տարի բարձր գների մասով վերամշակողների հետ ձեռք բերվածպայմանավորվածությունները պահպանելու համար: «Խնդիրը իմ ուշադրության կենտրոնում է և շուտով կկարգավորվի»,-ասաց նա: Հանդիպման ավարտին նախարարը համոզմունք հայտնեց, որ ՀՀ նախագահի ամենօրյա ուշադրության և կառավարության կողմից իրականացվող գործնական ծրագրերիշնորհիվ Հայաստանի գյուղատնտեսության համար ընթացիկ տարին կլինի որպես զարգացման տարի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |