Դևիսի Գավաթի 1/4 եզրափակչի առաջին հանդիպմանը Դավիթ Նալբանդյանը կխաղա Մարին Չիլիչի հետ

Դևիսի Գավաթի 1/4 եզրափակչի առաջին հանդիպմանը Դավիթ Նալբանդյանը կխաղա Մարին Չիլիչի հետ

PanARMENIAN.Net - Արգենտինայի թենիսիս հավաքականի ավագ Մարտին Հայտեն Դևիսի Գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում Խորվաթիայի հետ հանդիպումից առաջ կայացած մամլո ասուլիսում հայտնել է, որ մրցաշարի առաջին օրը կառաջադրի Խուան Մարտին Դել Պոտրոյին և Դավիթ Նալբանդյանին: Դել Պոտրոն կխաղա Իվո Կարլովիչի հետ, իսկ Նալբանդյանը` Մարին Չիլիչի: Ապրիլի 7-ին Նալբանդյանը Էդուարդո Շվանկի հետ միասին ելույթ կունենա զուգախաղում:

«Իմ բոլոր մարզիկներն էլ կարևոր են, ես գիտեմ, որ Խուան Մոնակոն պատրաստ է խաղալ բոլոր հանդիպումներում և ցանկացած մրցակցի հետ: Բայց ես որոշեցի, որ առաջին օրը Խուան Մարտինն ու Դավիթն ամենալավ տարբերակն է»,- ասել է Հայտեն:

Արգենտինա – Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-8 Բուենոս Այրեսում` Parque Roca գրունտային արենայում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---