Էդվարդ Նալբանդյան. Բաքուն միշտ փորձում է շանտաժի ենթարկել Ադրբեջան այցելող պատվիրակություններին

Էդվարդ Նալբանդյան. Բաքուն միշտ փորձում է շանտաժի ենթարկել Ադրբեջան այցելող պատվիրակություններին

PanARMENIAN.Net - Բաքուն միշտ փորձում է շանտաժի ենթարկել Ադրբեջան այցելող պատվիրակություններին՝ կորզելու համար միակողմանի ձևակերպումներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, հայտարարել է Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Էրկիի Տուոմիոյայի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Պարզ է, որ այդ մոտեցումը և ադրբեջանական այս փորձերի ջրաղացին ջուր լցնելը օգտակար չի կարող լինել Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար»,-ասել է նա:

Այդ համատեքստում Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ ինքնորոշման սկզբունքը, որը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունք է այլ նաև ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային հանրության կարևորագույն նպատակներից է: «Այս սկզբունքն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմքում, որն առաջարկում են եռանախագահները այլ սկզբունքների հետ միասին»,-ասել է նա:

«Ադրբեջանի կողմից այդ փորձերը, ոչ թե նպատակ ունեն նպաստել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ՝ թոզ փչել իրենց հանրության աչքերին: Սա միանշանակ օգտակար չէ կարգավորման գործընթացի համար»,-ասել; է Նալբանդյանը:

 Ուշագրավ
---