Շուտով Ucom-ը հասանելի կլինի նաև մարզերում

Շուտով Ucom-ը հասանելի կլինի նաև մարզերում

PanARMENIAN.Net - Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ucom-ը կսկի օպտիկամանրաթելային ցանցի շինարարությունը Հայաստանի բոլոր մարզերում: Այս մասին այօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: Առաջինը, որտեղ կանցկացվեն ընկերության ցանցերը, կլինեն Գյումրի և Վանաձոր քաղաքները:

«Մենք հաշվի ենք առել, որ մարզերի սոցիալ-տնտեսական վիճակը նույնը չէ, ինչ Երևանում, ուստի մարզերի համար մշակում ենք հատուկ սակագնային փաթեթներ, որոնք կներկայացվեն առաջիկա ամիսների ընթացքում»,- նշեց Ucome-ի տնօրենը:

Բանախոսն ասաց նաև, որ առաջիկա 2 ամիսների ընթացքում կավարտվեն Երևանի բազմաբնակարան շենքերի համակցման աշխատանքները, ինչպես նաև ցանցի անցկացումը Երևանի 53.000 տներում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---