«Եվրանեսթի» հաջորդ նստաշրջանը տեղի կունենա 2013թ. մայիսի 28-29-ը Բրյուսելում![]() 4 ապրիլի 2012 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ընթացող «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստում որոշվել են հաջորդ նստաշրջանի անցկացման ժամկետն ու միջոցառումների ծրագիրը: Ըստ ընդունված որոշման, «Եվրանեսթի» հաջորդ նստաշրջանը տեղի կունենա 2013թ. մայիսի 28-29-ը Բրյուսելում: «Եվրանեսթի» մշտական հանձնաժողովների նիստերը պետք է կայանան մինչ նստաշրջանի մեկնարկը: Ադրբեջանցի պատգամավոր Ֆուադ Մուրադովը մասնակիցներին է ներկայացրել էներգետիկայի հանձնաժողովում քննարկման համար առաջարկված հարցերը: Ըստ նրա, այս տարի նախատեսվում է խորհրդաժողով հրավիրել, որտեղ կքննարկվեն էներգետիկ անվտանգության հարցերը: Բրյուսելում սեպտեմբերին տեղի կունենա փորձագիտական հանձնաժողովի նիստը, ասել է նա: «Եվրանեսթի» ԽՎ սոցիալական կոմիտեի անդամներն առաջարկել են աշնանը անցկացնել երիտասարդների համաժողով, հայտնում է «Թրենդը»: «Եվրանեսթի» ԽՎ երկրորդ նստաշրջանը աշխատանքը սկսել է երկուշաբթի օրը, Բաքվում: Նստաշրջանին մասնակցում են ԵՄ 60-հոգանոց պատվիրակությունը, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի ու Հայաստանի 10-հոգանոց պատվիրակությունները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |