Շտեֆան Ֆյուլեն վստահ է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական երկխոսությունը կօգնի ղարաբաղյան կարգավորմանը![]() 4 ապրիլի 2012 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելը և հայ ու ադրբեջանցի ազգերի միջև համերաշխություն հաստատելը հեշտ չէ, Բաքվում «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստոում հայտարարել է ԵՄ հարևանության եվրոպական քաղաքականության և ընդլայման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ Հայասատանի և Ադրբեջանի խորհրդարանների միջև երկխոսությունը կարող է այդ խնդրի լուծում դառնալ: «Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ այսօր օգտագործվում են բոլոր հնարավորությունները սահմանի երկու կողմերում և տարածաշրջանում կապերի հաստատման և ամրապնդման համար: Օրինակ, նման հնարավորություն է հանդիսանում մշակույթի ոլորտը, արը սահմաններ չի ճանաչում»,-ասել է Շտեֆան Ֆյուլեն: «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նստաշրջանը բացվել է Բաքվում ապրիլի 2-ին: Նստաշրջանում կայացել են մշտական կոմիտեների, Բելառուսի վերաբերյալ աշխատանքային խմբի, ինչպես նաև ընդլայնված նիստեր: Քննարկվել են կոմիտեների կողմից նախապատրաստված փաստաթղթերը` ուղղումենրով և լրացումներով: Նստաշրջանին մասնակցում էին ԵՄ 60 հոգուց բաղկացած պատվիրակությունը, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Հայաստանի ազգային պատվիրակությունները` յուրաքանչյուրում տասը ներկայացուցիչ: «Եվրանեսթ» միջխորհրդարանական միությունում ներառված են Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նստաշրջանը տեղի կունենա 2013թ մայիսի 28-29-ին Բրյուսելում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |