Ալեն Դելոնը հոսպիտալացվել է

Ալեն Դելոնը հոսպիտալացվել է

PanARMENIAN.Net - 76-ամյա լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հոսպիտալացվել է Փարիզի արվարձաններից մեկում գտնվող էլիտար հիվանդանոցում: Ինչպես հայտնում է ռուսական ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը, դերասանի հարազատները դժվարանում են կոնկրետ ասել հոսպիտալացման պատճառը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր PanARMENIAN.Net ը, Դելոնը ապրիլի 7-ին պետք է լինի մոսկովյան «Արմենիա» երաժշտական 7-րդ մրցանակաբաշխության (Armenia Music Awards) հատուկ հյուրը: Այն կազմակերպում է «Արմենիա Փրոդաքշն» ընկերությունը և Դելոնը պետք է ստանա հատուկ մրցանակ` հայ ժողովրդի անունից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---