Մոսկվայում 18 հոգու կյանք խլած հրդեհի գործով ձերբակալվել է Սեդրակ Ստեփանյանը![]() 4 ապրիլի 2012 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում Կաչալովյան շուկայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 18 հոգու մահվան մեջ ձերբակալվել է ևս մեկ կասկածյալ, հաղորդել է ՌԴ Քննչական հանձնաժողովի մոսկվյան վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Ցիպլենկովան: «Մոսկվայի ոստիկանության աշխատողների հետ համատեղ ձերբակալվել է Վարշավյան խճուղում հրդեհի գործով ևս մեկ կասկածյալ»,- երեքշաբթի օրն ասել է նա «Ինտերֆաքսին»: Ցիպլենկովան նշել է, որ ձերբակալվածը «Ալբասետ» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր Սեդրակ Ստեփանյանն է: «Այդ ընկերությունը վարձակալել և շահագործման է հանձնել պահեստը, որտեղ բռնկվել է հրդեհը, ինչպես նաև կազմակերպել անօրինական ներգաղթյալների աշխատանքը»,- ասել է Ցիպլենկովան: Նրա խոսքով, ներկա պահին ՌԴ ՔՀ քննիչները հարցաքննում են Ստեփանյանին որպես կասկածյալ, որոշվում է նրան կալանավորելու հարցը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |