Ամերիկյան «Տերաֆյուջիա» ընկերությունը սկսում է ավիա-ավտոմոբիլների սերիական արտադրությունը: Նորույթի փորձարկումը հաջող է անցել: Տեխնիկայի հրաշքի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքի ավտոսրահում, թռչող մեքենան վաճառքի կհանվի հաջորդ տարի:
Երկու մարդու համար նախատեսված ավտոմոբիլը թռիչք է կատարում ճանապարհից առավելագույն արագություն հավաքելու դեպքում՝ 800 մ վազանցի դեպքում: Թռիչքի առավելագույն բարձրությունը 500 մետր է, ինչը շատերին թույլ կտա խուսափել իշխանություններից թռիչքի թույլտվություն ստանալու անհրաժեշտությունից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: