Թուրք գրողը ԱՄՆ-ում կպատմի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության նոր հեռանկարների մասին![]() 4 ապրիլի 2012 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին ԱՄՆ Քլարկի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան և Հայոց ցեղասպանության մասնագետ Թաներ Աքչամը Ամերիկայի Հայկական գրադարանում և թանգարանում (ALMA) կներկայացնի Հայոց ցեղասպանության հարցում նոր զարգացումները իր վերջին գրքի հիման վրա, հայտնում է ALMA մամլո ծառայությունը: «Երիտթուրքեր. ոճրագործություն մարդկայնությանյ դեմ՝ Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» գրքում, որը վերջերս է տպագրվել Փրիսթոնի համալսարանում, Աքչամը նոր տվյալներ է ներկայացնում Օսմանյան կայսրության ավելի քան 600 գաղտնի փաստաթղթերից, որոնք հանգամանորեն ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանությունը քրիստոնյա հպատակներից ազատվելու պաշտոնական ջանքերի արդյունք է: Նախկինում անմատչելի այդ փաստաթղթերը հեղինակի վերլուծության հետ մեկտեղ ցույց են տալիս, թե ինչպես է մեռնող կայսրությունը ցեղասպանություն գործել ու էթնիկ զտումներ անցկացրել: Գիրքը ներկայացնում է նախորդ տարվա աշնանը Ստամբուլում ցեղասպանագետ Վահագն Տատրյանի հետ համատեղ հրատարակված Աքչամի հետազոտության ևս մեկ կարևոր ասպեկտ, որտեղ ներկայացված են նաև Առաջին աշխարհամարտի ավարտին թուրքական զինվորական դատարանների մեղադրական եզրակացությունները, որոնք առաջին անգամ են հրատարակվում անգլերեն լեզվով: Այդ տրիբունալները դատել են նախարարների ռազմական կաբինետի անդամներին ու երիտթուրքերի առաջնորդներին հայերի հանդեպ վայրագությունների համար: Լինելով Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ճանաչած առաջին թուրք գիտնականներից մեկը, Աքչամը լուրջ աշխատություններ ու հոդվածներ է հրատարակել, որոնք հեղափոխություն են կատարել այդ ոլորտում, այդ թվում հրատարակել է նաև «Խայտառակ գործողություն՝ Հայոց ցեղասպանությունն ու թուրքական պատասխանատվությունը»: Նա նաև դասախոսություններ է կարդում և մասնակցում է Ցեղասպանությանը նվիրված գիտաժողովներին ԱՄՆ-ում և այլ երկրներում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |