ՅՈՒՐԻ ՄԵՐԶԼՅԱԿՈՎԸ ՀԵՐՔԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՉՈՒՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե միջնորդները չունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ կոնկրետ առաջարկներ: Ադրբեջանական հեռուստատեսությանը տրված հարցազրույցում Յու.Մերզլյակովը նշել է, որ Մինսկի խումբը պատրաստել է հակամարտության կարգավորման նոր առաջարկություններ եւ գաղափարներ, սակայն համանախագահներին չի հաջողվում հասնել այն բանին, որ կողմերը հանդիպեն եւ քննարկեն դրանք: Ընդսմին, միջնորդը նշել է հակամարտության երկու կողմերին հավասարապես գոհացնող առաջարկների մշակման անհնարինությունը, «այդ պատճառով բանակցությունները պետք է շարունակվեն»: Նրա խոսքերով` Մինսկի խումբը ջանում է որոշել բանակցությունների անցկացման տեղը եւ ժամկետները, սակայն կողմերի հետ համաձայնության հասնելն առայժմ անհնար է: «Քննարկումներ անցկացնելու ուղղությամբ մենք աշխատում ենք հունվար ամսից սկսած, բայց առայժմ` ապարդյուն, քանի որ կողմերից կամ մեկը, կամ մյուսը հետաձգում են հանդիպումը»,- ասել է ռուս դիվանագետը: Միեւնույն ժամանակ Յու.Մերզլյակովը չի համաձայնվել այն մտքին, թե բանակցությունները փակուղի են մտել: «Մենք լավատես ենք եւ հույս ունենք, որ առաջիկայում կկարողանանք բանակցություններ սկսել կողմերի հետ»,- ասել է նա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---