Շտեֆան Ֆյուլե. Թեև ղարաբաղյան հակամարտությունն անվանում են սառեցված, դրա մասին ոչ ոք չի մոռանում

Շտեֆան Ֆյուլե. Թեև ղարաբաղյան հակամարտությունն անվանում են սառեցված, դրա մասին ոչ ոք չի մոռանում

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ ուղին կարող է դառնալ կողմերի միջ վստահության և փոխըմբռնման ստեղծումը, ասել է ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեքշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ կայացած մամլո ասուլիում: «Թեև ղարաբայան հակամարտությունն անվանում են սառեցված, ոչ ոք չի մոռանում այդ տարածքային վեճի մասին»,- ասել է Ֆյուլեն:

Նրա խոսքով, ԵՄ-ն պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել հակամարտության լուծման համար և լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

«Մենք բազմիցս դարձել ենք փախստականների իրենց հայրենի հողեր վերադառնալու ցանկության ականատեսը, և այս գործընթացը պետք է տեղաշարժվի»,- ասել է նա, հաղորդում է Տրենդը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---