Կիպրոսի ԱԳ նախարար. Պետք է անել հնարավոր ամեն բան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար![]() ![]() PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ողջունելով Կիպրոսի արտգործնախարարին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում կարևորել է պարբերական դարձած տարբեր մակարդակի փոխայցելությունները: «Մենք Կիպրոսը դիտում ենք որպես բարեկամ պետություն, կիպրացիներին՝ որպես մեր եղբայր: Եվ դա պատմականորեն ձևավորված մոտեցում է, որի վրա էլ այսօր մենք խորացնում ենք մեր երկկողմ հարաբերությունները: Հայաստանը խորապես շահագրգռված է այդ հարաբերություններն օր-օրի ամրապնդել: Ոչ միայն անցյալում, այլ նաև ներկայում մենք ունենք բազմաթիվ հետաքրքրություններ և մեծ աշխատանք ունենք կատարելու: Մենք պատրաստ ենք այդ աշխատանքն իրականացնելու»,-ասել է Սերժ Սարգսյանը: Կիպրոսի արտգործնախարարը հավելել է, սա իր առաջին այցն է Հայաստան, և ինքը շատ տպավորված է: Այս ընթացքում ունեցած հանդիպումներից բացի, նա այցելել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Նա ընդգծել է, որ երկու ժողովուրդներն էլ պատմության ընթացքում անցել են մեծ ողբերգությունների ու փորձությունների միջով: Էրատո Կոզակու-Մարկուլիսը ընդգծել է, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործությունը ստանա միջազգային ճանաչում: Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը և Կիպրոսի արտգործնախարարը Հայաստանի և Կիպրոսի միջև հարաբերությունները կարևորել են ոչ միայն երկկողմ, այլև եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության տեսանկյունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |