Յոզեֆ Բլատերը ցնցված է Սոմալիի Օլիմպիական կոմիտեի ղեկավարի և ՖՖ նաախագահի մահերով![]() 4 ապրիլի 2012 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը ցնցված է Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում Սոմալիի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Ադեն Հաջի Յերբերոուի և Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մահմուդ Նուրի մահերով: «Ես մինչև հիմա չեմ կարող հավատալ նրան, ինչ այսօր տեղի է ունեցել Սոմալիի մայրաքաղաքում: Ողջ ֆուտբոլային հանրությունն անկեղծ ցավակցում է մահացածների հարազատներին»,- ՖԻՖԱ-ի նախագահի խոսքերը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ադեն Հաջի Յերբերոուն և Սայիդ Մահմուդ Նուրը մահացել են Սոմալիի մայրաքաղաքում` Մոգադիշոյում, ահաբեկչության հետևանքով ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |