ԲԱՑԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ` ԹՈՒՐՔԻԱՆ ԿԿՈՐՑՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ

PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի բացումը կարող է վիրավորել Ադրբեջանին այն աստիճան, որ Թուրքիան ընդհանրապես կկորցնի Ադրբեջանը: Այս մասին հայտարարել է Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոս Իբրահիմ Նեբիօղլուն` ադրբեջանցիների նկատմամբ հայերի կողմից իբրեւ թե գործադրած «ցեղասպանության» առիթով կազմակերպված միտինգի ընթացքում: Ըստ «Թյուրքիե» թերթի տեղեկացման` Ստամբուլի Սարաչհանե զբոսայգում տեղի ունեցած միտինգը նախաձեռնել էր Ադրբեջանի հյուպատոսությունը եւ Մշակուjթի ու փոխօգնության միությունը:
 Ուշագրավ
---