ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԼԻԲԱՆԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացել է մի շարք միջկառավարական պայմանագրերի ստորագրում Հայաստանի եւ Լիբանանի միջեւ: Այսպես, ստորագրվել են 2004-2007 թվականների համագործակցության ծրագրեր` մշակույթի, գիտության եւ կրթության բնագավառում: Ստորագրվել է նաեւ փաստաթուղթ` գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին: Բացի այդ, երկու երկրների էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները ստորագրել են Երեւանում անցկացված հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի ամփոփիչ արձանագրությունը: Փաստաթղթերի ստորագրման ավարտին Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրին հայտարարել է լրագրողներին, որ իր երկիրը ձգտում է զարգացնել Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը, ավելացնել ապրանքաշրջանառությունը եւ ամրապնդել կապերը երկու երկրների գործարար շրջանակների միջեւ: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր հերթին նկատել է, որ երկու երկրների կառավարությունները մտադիր են նպաստել կոնկրետ ձեռնարկությունների միջեւ կապերին եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---