Եվրո-2012 կազմկոմիտեի ղեկավար. Պլատինին Ուկրաինայի համար արել է ավելին, քան ԵՄ բոլոր պաշտոնյաները

Եվրո-2012 կազմկոմիտեի ղեկավար. Պլատինին Ուկրաինայի համար արել է ավելին, քան ԵՄ բոլոր պաշտոնյաները

PanARMENIAN.Net - «ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին Ուկրաինայի համար արել է ավելին, քան անկախության շրջանում ԵՄ բոլոր պաշտոնյաները», հայտարարել է Ուկրաինայում EURO-2012-ի կազմկոմիտեի ղեկավար Մարկիան Լուբկիվսկին:

Նա ընդգծել է, որ առաջնությանը նախապատրաստվելով, ուկրաինացիները նոր ստանդարտների են տիրապետել ոչ միայն ենթակառույցների ոլորտում`ժամանակակից մարզադաշտերի, օդանավակայանների, հյուրանոցների, այլ նաև մարդկանց առօրյայի վերաբերյալ:

«Մեզ համար այս նախագիծը բարդ նախագիծ իրականացնելու փորձ է: Հենց դրա համար էլ Եվրո-2012-ը Ուկրաինայի համար ունի պատմական նշանակություն»,-մեկնաբանել է Լուբկիվսկին:

Նա շնորհակալություն է հայտնել ՈւԵՖԱ-ին և Միության նախագահին համագործակցության համար, հաղորդում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---