Լիտվայի ԱԳ նախարար. Հայաստանը ուժեղ քայլեր է անում ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ

Լիտվայի ԱԳ նախարար. Հայաստանը ուժեղ քայլեր է անում ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին: Նախագահը կարևորել է հայ-լիտվական բարեկամական համագործակցության խորացումը՝ նկատի առնելով նաև Լիտվայի փորձը եվրաինտեգրման գործընթացում: Հանրապետության ղեկավարը նշել է, թե Հայաստանի համար կարևոր է Լիտվայի աջակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսն իր անկեղծ ուրախությունն է հայտնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ակտիվ և հաջող բանակցային գործընթացում Հայաստանի հաջողությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր համոզմամբ, Հայաստանը ուժեղ քայլեր է անում ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---