ԱՄՆ պետքարտուղարն այնուամենայնիվ պատասխանել է Ջավախքի մասին կոնգրեսականի հարցին

ԱՄՆ պետքարտուղարն այնուամենայնիվ պատասխանել է Ջավախքի մասին կոնգրեսականի հարցին

PanARMENIAN.Net - Ի պատասխան փետրվարի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի հարցումին, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես հաստատել է Օբամայի վարչակազմի ուշադրությունը ծրագրերի նկատմամբ, որոնք օգուտ են բերում Սամցխե-Ջավախեթին, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովը (ANCA):

Պետքարտուղար Քլինթոնը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի միջոցով վերանորոգել է հիմնական ճանապարհի 222 կմ հատված, որը կապում է Թբիլիսին Սամցխե-Ջավախեթի շրջանի հետ, տարածաշրջանում տնտեսական զարգացմանն աջակցելու համար գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ավելացման հաշվին»:

«Մենք բարձր ենք գնահատում կոնգրեսական Շերմանի սկզբունքային դիրքորոշումը Ջավախքի տնտեսական բարեկեցության աջակցության հարցում և ողջունում ենք քարտուղարի հավաստիացումներն այն մասին, որ Օբամայի վարչակազմը գերակա ուշադրություն է հատկացնում այդ պատմականորեն հայաբնակ տարածաշրջանին օգնության ծրագրերին»,- ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Մենք կշարունակենք աշխատել Կոնգրեսի և վարչակազմի հետ գործողություններին աջակցելու համար, որոնք ուղղված են Վրաստանին տրամադրվող ամերիկյան օգնության 10 տոկոսը Սամցխե-Ջավախեթին հատկացնելուն»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---