Բենզինի համաշխարհային գների բարձրացումը ձեռնտու է հայ ներկրողներին

Բենզինի համաշխարհային գների բարձրացումը ձեռնտու է հայ ներկրողներին

PanARMENIAN.Net - Սկսած 2012-ից Հայաստանում նկատվում է բենզինի գների բարձրացում համաշխարհային շուկաներում դրանց փուլային աճի ֆոնի վրա: Մասնավորապես, բենզինի համաշխարհային գները հասել են մեկ բարելի համար 100-120 դոլարի: Սակայն, եթե դիտարկել այդ միտումները Հայաստանում բենզինի գնի աճի հետ համեմատած, ապա առկա է անհամապատասխանություն, և այստեղ շահում է ներկրողը: Ապրիլի 5-ին Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել կառավարման փորձագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոպյանը: Նրա խոսքով, բենզինի հայ ներկրողները գերշահույթ են ստանում «սպառողների գրպանի» հաշվին, քանի որ հարկային մարմինների կողմից չի անցկացվել կարևոր ցուցանիշի հաշվարկ՝ «շահույթի նորմերի», որն այսօրվա դրությամբ բենզինի համար գերազանցում է 50 տոկոսը: Եթե Հայաստանում նկատվեր գների համաչափ աճ, ապա 10 լ «Ռեգուլյար» մակնիշի բենզինը կարժենար ոչ թե 5000 դրամ, այլ 4000, այսինքն 25 տոկոսով էժան:Ավելին, նրա խոսքով, «շահույթի նորմերի» անհամաչափ բաժանումը հանգեցնում է նրան, որ տուժում են տնտեսության մնացած ճյուղերը, մասնավորապես, գյուղատնտեսությունը, որտեղ այդ ցուցանիշը գերազանցում է 10 տոկոսը, և արդյունաբերությունը: «Պետք չէ զարմանալ, որ այդ ոլորտների զարգացմանն աջակցելու համար կառավարության կողմից ձեռնարկվող քայլերն արդյունք չեն տալիս»,- ասել է նա:

Իր հերթին, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հավելել է, որ բենզինն ընդհանուր հարկադրվող դաշտ բերելն արդյունքներ չի տվել: Վազգեն Սաֆարյանն առաջարկում է կառավարությանը վերանայել ֆիսքալային քաղաքականությունը բենզին ներկրողների համար, քանի որ գնի շուրջ 40 տոկոսը բաժին է ընկնում ներկրողների կողմից հարկերի վճարմանը:

Դրա հետ կապված նա հավելել է, որ երկրում կտրուկ կրճատվել են բենզինի իրացման գները: «Եթե մի քանի տարի առաջ երկրում իրացվում էր 26-27 հազար տոննա բենզին, ապա հիմա այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 8 հազար տոննա»,- ասել է միության ղեկավարը: Այսօրվա դրությամբ, նրա խոսքով, երկրում գրանցված 450 ավտոտրանսպորտային միջոցների 80-85 տոկոսն օգտագործում են գազ, քանի որ բենզինը նրանց համար «թանկ հաճույք» է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---