Հայաստանյան 3 բուհերի համար էներգաարդյունավետության ոլորտի ծրագրեր կիրականացվեն

PanARMENIAN.Net - «Ժե դո ի ա» (G2iA) Փարիզի մասնագիտական հասարարական կազմակերպությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացնում են էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վերաբերող ծրագրեր: Ծրագիրն իրականցվում է Հայաստանի 3 (ԵՊՃՇՀ, ԵՊՃՀ, Տնտեսագիտական համալսարան) և Ֆրանսիայի մեկ բուհի համար (ENSIATE):

«Ժե դո ի ա» -ի հայաստանյան նախագծերի պատասխանատու Արմեն Վալյանը նշեց, որ ծրագիրն անցկացվելու է 2 հիմնական ուղղություններով` դասախոսների վերապատրաստում և աշխատանք ուսանողների հետ. «Այս պահին մեր հիմնական նպատակը դասախոսներին վերապատրաստելն է, որից հետո կմշակենք ծրագրի մյուս քայլերը»:

Ֆրանսիայի ENSIATE ճարտարագիտական բուհի գլխավոր տնօրեն Ջորջ Վեսյեն ասաց, որ սա ծրագրի առաջին փուլն է, որի ընթացում նրանք հիմնականում կծանոթանան էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում Հայաստանի կրթական խնդիրներին. «Այս փուլից հետո մենք Ֆրանսիայում արդեն կմշակենք ծրագիր երկրորդ փուլն իրականացնելու համար:

Այն նախատեսում ենք անցկացնել 3 ուղղություններով` ձեռնարկությունների սոցիալական պատասխանատվություն, թափոններիի վերամշակում-էներգիայի ստեղծում և վերականգնվող էներգիա»: Ջորջ Վեսյեն ասաց, որ նախատեսվում է նաև հանդիպումներ այն ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ, որոնք ունեն թափոնների վերամշակման խնդիր. «Ուշ թե շուտ ձեռարկություններին անհրաժեշտ են լինելու այդ ոլորտի մասնագետներ և, եթե հիմիկվանից բուհերում պատրաստվեն այդպիսիք, դա երկկողմանի արդյունավետ կլինի»:

Ֆրանսիական բուհի տնօրենը նշեց նաև, որ Հայաստանի բուհերը էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում շատ գիտելիքներ ու տեխնոլոգիաներ ունեն, իրենց խնդիրն է լինելու ներմուծել եվրոպական փորձն ու մեթոդաբանությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---