Վահան Հովհաննիսյանը ադրբեջանցիների մոտ հայկական լեռների համար կռվելու և մեռնելու ցանկություն չի տեսել

Վահան Հովհաննիսյանը ադրբեջանցիների մոտ հայկական լեռների համար կռվելու և մեռնելու ցանկություն չի տեսել

PanARMENIAN.Net - Եվրանեսթի Միջխորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ամփոփելով Բաքվում Եվրանեսթի ընդլայնված նիստին պատվիրակության մասնակցության արդյունքները, լրագրողներին պատմել է հասարակ ադրբեջանցիների հետ իր շփման մասին: «Ես չնկատեցի հեռավոր հայկական լեռների համար կռվելու կամ մեռնելու ցանկություն»,-ընդգծել է նա:

Հովհաննիսյանը նաև ընդգծել է այն լավ ընդունելությունը, որ ադրբեջանական կողմը կազմակերպել էր հայկական պատվիրակության համար, մասնավորապես` անվտանգության ծառայության և սպասարկող անձնակազմի պրոֆեսիոնալ և ջերմ վերաբերմունքը:

Նա նաև հաղորդել է, որ հայ պատգամավորները Բաքվում զերծ էին մամուլի հետ շփումից, սակայն նա, «հեղափոխական հնարքներ կիրառելով», կարողացավ մի ադրբեջանական հեռուստաալիքի հարցազրույց տալ, թեև չգիտի արդյոք կթույլատրվի այն հեռարձակել:

Ապրիլի 3-ին Բաքվում տեղի ունեցած Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստում Ադրբեջանի նախագահը իրեն թույլ է տվել հայերին կոչել «ֆաշիստներ»: Այդ հայտարարությունը դժգոհություն է առաջացրել նիստին ներկա գտնվող հայկական պատվիրակության մոտ: Վերջինս այն անվանել է ոչ կոռեկտ և դիվանագիտական նորմերի սահմաններից դուրս: Իրենց դժգոհությունն են արտահայտել նաև այլ երկրների պատվիրակության ներկայացուցիչներ:

Եվրանեսթի միջխորհրդարանական միավորմանն անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---