ԱՄՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱԲԱԺՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը այսօրվա իր նիստում կքննարկի Հայաստանում «Աճի եւ աղքատության կրճատման ֆինանսավորման մեխանիզմը» վարկային ծրագրի երրորդ փուլի ամփոփման արդյունքները: Ինչպես հաղորդել են «Արկա» գործակալությանը ԱՄՀ երեւանյան գրասենյակում, ամփոփման հաստատումից հետո հիմնադրամը Հայաստանի Կենտորնական բանկին կտրամադրի հերթական վարկաբաժինը 13 միլիոն դոլարի չափով: Ծրագրի ընդհանուր արժեքը, որն ավարտվում է 2004 թվականի մայիսին, կազմում է մոտ 91 միլիոն դոլար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---