Արթուր Աբրահամը կարող է մենամարտ անցկացնել Քելլի Պավլիկի դեմ

Արթուր Աբրահամը կարող է մենամարտ անցկացնել Քելլի Պավլիկի դեմ

PanARMENIAN.Net - Top Rank փրոմոութերական ընկերության նախագահ Բոբ Արումը հայտարարել է այն մասին, որ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Քելլի Պավլիկը ռինգ կվերադառնա արդեն հունիսի 8-ին:

«Պավլիկը ռինգ կվերադառնա հունիսին, և հուսով ենք` մինչև տարվա վերջ նրա մասնակցությամբ մեծ մենամարտ կազմակերպել: Մենք պետք է որոշենք նրա իդեալական քաշը և հետո ընտրենք տարբերակներից: Եթե նա մնում է գերմիջին դիվիզիոնում, ապա կարող է հանդիպել Արթուր Աբրահամին կամ Լուչիան Բուտեին»,-Արումի խոսքը հաղորդում է fightnews.ru-ն:

Աբրահամը ապրիլի 1-ին Քիլում միավորներով հաղթանակ է տարել լեհ բռնցքամարտիկ Պետեր Վիլշևսկու նկատմամբ և նվաճել WBC Europe գոտին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---