Մեկ օրվա ընթացքում Թուրքիա են փախել ավելի քան հազար սիրիացի փախստականներ

Մեկ օրվա ընթացքում Թուրքիա են փախել ավելի քան հազար սիրիացի փախստականներ

PanARMENIAN.Net - Անցած օրվա ընթացքում ավելի քան հազար մարդ Սիրիայից փախել են Թուրքիա: Այդ մասին ապրիլի 5-ին հաղորդում է Agence France-Presse-ը՝ մեջբերելով թուրքական կառավարությունում աղբյուրը, ով ցանկացել է անհայտ մնալ: Նրա խոսքով, փախստականների ընդհանուր թիվը, ովքեր Թուրքիա են ժամանել Սիրիայում ապստամբությունը սկսվելուց ի վեր, գերազանցել է 20 հազար հոգին:

Միաժամանակ Reuters-ը հաղորդում է, որ անցած օրվա ընթացքում Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 1600-ի: Երկու գործակալությունների աղբյուրները փախստականների այդ խումբն ամենամեծն են համարում վերջին ամիսներին:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---