3 ապրիլի 2004 - 19:43 AMT
ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Ապրիլի 18-ին Վաշինգթոնում կկայանա հայ-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաեւ ԱՄՆ եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կապերին նվիրված համաժողով: Ամերիկայի հայկական համագումարի կողմից կազմակերպված համաժողովին կմասնակցեն ամերիկյան սենատորներ Միչ ՄաքՔոնելը եւ Պոլ Սարբանեսը: Ակնկալվում է նաեւ, որ համաժողովին ակտիվ մասնակցություն կցուցաբերի ԱՄՆ հայ ուսանողությունը: