Օլիմպիական խաղերի ժամանակ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում կբացվի լրացուցիչ տերմինալ

Օլիմպիական խաղերի ժամանակ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում կբացվի լրացուցիչ տերմինալ

PanARMENIAN.Net - Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը կընդլայնի իր հնարավորությունները, իհարկե, միայն Օլիմպիական խաղերի ընթացքում: Խաղերի կազմակերպիչները կառուցել են լրացուցիչ տերմինալ հատուկ օգոստոսի 13-ի համար: Հենց այդ օրը Լոնդոնից կմեկնի ավելի քան 50 հազար մարզիկ և Օլիմպիադայի հյուրեր:

Նրանց մեկնումից հետո, օժանդակ տերմինալը կապամոնտաժվի և օդանավակայանը կվերադառնա իր նախկին, հագեցած գրաֆիկին, հաղորդում է podrobnosti.ua-ն:

Լոնդոնի Օլիմպիական խաղերը մեկնարկում են հուլիսի 27-ին և կտևեն մինչև օգոստոսի 13-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---