Խ. Քոքոբելյան. «Ժառանգությունը» ընտրություններում պայքարելու է իշխող կոալիցիայի դեմ, համագործակցություն չի լինի

Խ. Քոքոբելյան. «Ժառանգությունը» ընտրություններում պայքարելու է իշխող կոալիցիայի դեմ, համագործակցություն չի լինի

PanARMENIAN.Net - «Ժառանգությունը» ու «Ազատ դեմոկրատները» ընտրություններում պայքարելու են իշխող կոալիցիայի դեմ և ընտրություններից հետո նրանց համագործակցությունը բացառվում է: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» նախընտրական շտաբի ղեկավար, «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը: «Կա իշխող կոալիցիա, որը պատասխանատու է Հայաստանում տիրող իրավիճակի համար: Սկսած մարտի 1-ից, մինչ օրս... մենք պայքարելու ենք կոալիցիայի դեմ, և պարզ է, որ կեղծիքները չեն կարող իրականացվել ընդդիմադիր կուսակցությունների կողմից, անգամ շատ մեծ ցանկության դեպքում»,-ընդգծել է նա:

Ընդ որում, Քոքոբելյանն ընդգծել է, որ կուսակցությունը պատրաստ է պայքարելու ընտրախախտումների դեմ և պաշտպանել ժողովրդի` իրենց տված ձայները: «Չեմ ուզում ամպագորգոռ բառեր ասել, սակայն ուզում եմ հստակ հայտարարել, որ մենք ի վիճակի ենք և պատրաստ ենք պայքարել մեր քվեների: Պատկերացնում ենք ընտրակեղծիքների բոլոր հնարավոր ձևերը, որոնք գաղտնիք չեն: Սկսած «բարեգործություն» անվան ներքո գումարներ բաժանելուց, և ավարտած այլ կեղծիքներով: Մենք կկարողանանք բոլորին կանգնեցնել: Ուժի դեմ ուժ, խելքի դեմ խելք»,-ընդգծել է «Ժառանգության» շտաբի ղեկավարը:

«Ժառանգությունը» ընտրությունների նախաշեմին միացել է այլ ընդդիմադիր կուսակցության` «Ազատ դեմոկրատների» հետ, որի ներկայացուցիչները ներառվել են «Ժառանգության» ընտրացուցակում: Ցուցակը գլխավորում են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---