Լիբանանի նախագահը կոչ է անում համաշխարհային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի հանդեպ

Լիբանանի նախագահը կոչ է անում համաշխարհային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի հանդեպ

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը կոչ է անում համաշխարհային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի հանդեպ՝ քարտեզագրելու համար Լիբանանի տարածքում գտնվող ականապատ դաշտերը: Ըստ հաղորդագրությունների, Սուլեյմանը նաև հորդորել է միջազգային հանրությանը կասեցնել ականների կիրառումը տարբեր պատերազմներում:

Իսրայելի զինվորականները 34 հազար ական են թողել Լիբանանի հողում, հայտնում է Սինհուա գործակալությունը:

Ըստ ԱԽ 1701 բանաձևի, որով 2006թ. հրադադար կնքվեց Լիբանանի ու Իսրայելի միջև, Թել Ավիվը պարտավոր է հարգել Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն, անկախ դրանից Իսրայելը մշատպես խախտում է այդ երկրի օդային, ցամաքային ու ջրային սահմանները:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---