ԵԽԽՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿԴԻՏԱՐԿԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամները կհետեւեն մայիսի 25-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Նման որոշում, ինչպես Սթրասբուրգից Հայաստանի Հանրային հեռուստատեսությանն է հաղորդել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, ընդունվել է Սթրասբուրգում` Հայաստանում նախագահական ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի քննարկման արդյունքում: Ապրիլի վերջին Հայաստան կժամանեն ԵԽԽՎ փորձագետները նախընտրական ժամանակահատվածը ուսումնասիրելու համար, իսկ ընտրությունների նախօրեին` մայիսի 23-ին կժամանեն վեհաժողովի մոտ 30 պատվիրակներ ընտրական գործընթացին հետեւելու համար: Ընթացիկ տարվա հունիսին մոնիտորինգի արդյունքների հիման վրա ԵԽԽՎ-ն հանդես կգա Հայաստանում համապետական ընտրությունների գնահատականով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---